«Գյուղնախարարը մինչև հիմա իր պոմիդորների փողը չի տվել».կառավարության մոտ թեժ է
«Վարչապե՛տ, վարչապե՛տ»,-այս պահին կառավարության մոտ թեժ իրավիճակ է:Այստեղ են հավաքվել Արարատի մարզի Քաղցրաշեն,Դվին,Այգեզարդ,Այգեպատ գյուղերի բանակիչները,ովքեր պահանջում են մթերված խաղողի գումարը: Քաղցրաշենցիները հայտնում են,որ անցած տարվա հոկտեմբերին հանձնել են խաղողը անհատի,ոմն Ավո Գալստյանին,ով էլ իր հերթին պայմանագիր է կնքել Քաղցրաշենի գինու գործարանի հետ: Մեր թղթակցի այն հարցին ,թե ինչու չեն դիմում ՀՀ նախագահին,կամ դատարան,հայտնեցին,որ նախագահական արդեն գնացել են անցած տարվա դեկտեմբերին ,իսկ դատարան էլ դիմեն ինչ անեն.«Դատարան դիմենք գան մեզ բռնեն տանեն,դիմենք ինչ անենք »,-ասում են նրանք: Այն հարցին,թե գյուղնախարարին ինչու չեն դիմում,պատասխանեցին.«Գյուղնախարարը մինչև հիմա իր գործարան մթերված պոմիդորների փողը չի տվել,մեր համար ինչ կարա անի»: Իսկ այն հարցին,թե արդյոք Ավո Գալստյանը ոչ մեկին չի վճարել ,հայտնեցին.«Անցած բողոքից հետո,ոոշ գումար տվեց մի մասին,սակայն դա շատ քիչ է»,-ասացին նրանք: Վերոնշյալ գյուղերի բնակիչներին անհատի ընդհանուր պարտքը 150-200 մլն դրամի սահմաններում է: «Վարչապետը խնդրին լուծում չտվեց, էթալու ենք Սերժի մոտ»,-եզրափակեցին նրանք:
