Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Դիլիջանում

Այսօր՝ մայիսի 26-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում: Ինչպես Դիլիջանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դիլիջան քաղաքի Այգեստան, Վախթանգ Անանյան, Կամոյի և մի քանի թաղամասերի, ինչպես նաև Հաղարծին, Գոշ, Թեղուտ և մի քանի գյուղերի բնակիչներ հավաքվել են Դիլիջանի քաղաքապետարանի առաջ և արդարացիորեն բարձրաձայնում են, որ տեղի անտառտնտեսության ղեկավարությունը առանց պատճառաբանությունների թույլ չի տալիս, որպեսզի բնակիչները անտառից հավաքեն բնական աղետի հետևանքով կոտրված ու թափված ծառերը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մարդիկ ասում էին. «Կոմունիստների ժամանակ գումար էին տալիս քաղաքացիներին, որ անտառները մաքրեին էդ թափոններից: Հիմա մենք մեր հոժար կամքով գնում ենք՝ թափոնները հավաքելու, մեզ անկապ տեղը բռնում, տուգանում են: Ոչ մի անգամ անտառ չենք մտել՝ ծառեր կտրելու, անտառը ոչնչացնելու, այլ էդ թափված ճյուղերն ու տապալված ծառերը մեծ դժվարությամբ հավաքում ու տեղափոխում ենք մեր տները տաքացնելու: Լիքը տներ կան, որ գազ չունեն և մեր էրեխեքի լողանալու հարցերը, սնվելու հարցերը լուծում ենք էդ հավաքած ծառերով: Հիմա ի՞նչ են էկել հայտնի հեքիաթի յոթ գլխանի հրեշի նման նստել անտառի պռունկում ու սաղիս ստիպում, որ կամ արտագաղթենք, կամ գնանք գողություն անենք, որ կարանանք մեր մատղաշ էրեխեքին պահենք»: Մեծ թվով ակցիայի մասնակիցներ նաև ասում էին. «Լիքը էրեխեք ունենք, որ հիմա պոստերն են պահում, եթե պետք լինի, մենք էլ նաղդ գնացող ենք պոստեր: Բաց որ գիտես, զինվոր տղեդ պոստերը պահելուց հետո զորացրվելու է ու գա տուն ու առանց գազի տանը չկարողանա մի տաք ճաշ ուտի, ոչինչ չես կարող ասել: Բազմիցս դիմել ենք անտառտնտեության ղեկավարությանը, Տավուշի Հովիկ Աբովյանին, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին, սակայն միշտ հայտնվել ենք «Նամակ ռուսաց թագավորին» հայտնի հերոսի՝ Արթին պապի վիճակում: Մենք ուզում ենք հարցը լուծվի քաղաքակիրթ, եթե պատկան մարմինները այս անգամ չընդառաջեն մեզ ու թույլատրեն, որպեսզի անտառներից հավաքեն թափոններն ու տապալված ծառերը, մեր գոյությունը պաշտպանելու համար, ապա ստիպված չի բացառվում, մի սիրուն օր էլ դիմեքնք ծայրահեղ միջոցի՝ փակելով ճանապարհը, բայց մենք, կրկնում նեք, չենք գնում այդ ծայրհաեղ քայլին: Ուզում ենք նաև դիմել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու հավատում ենք, որ եթե վարչապետը կանգնեց գառնեցիների թիկունքին, ապա մեր թիկունքին էլ կկանգնի, ինչի շնորհիվ հավատացեք. Դիլիջանում արտագաղթ որոշ չափով կկանգնի»:

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video) Հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը Հայաստանցի ընտրողը հասկացել է, որ փաշինյանական ոճի «եվրոռեվերանսները» վտանգավոր են Հայաստանի համար Ավինյանը վարորդներին սպառնում է Թրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի Ադրբեջանի նախագահը Վրաստանում է Տղե՛րք, դուք երբ եք ուշքի գալու ու հասկանաք, որ ձեր զրո կետը վաղուց գլորվում է մինուս անվերջություն Սերգեյ Ավագյանը նշանակվել է Հետո եկան հայրենիքի քոքը կրծողները, ովքեր հողի համար պայքարը ստորադասեցին փողի «բազառին» Արցախում շարունակվում է մշակութային վանդալիզմը. թիրախnւմ Ստեփանակերտի մայր եկեղեցին է Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է. նա նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան. Սուրենյանց Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ վարորդը հոսպիտալացվել է «Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am