Վարչապետի հանձնարարությունը ֆինանսների նախարարությանը
ՀՀ կառավարության նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական տվեց ֆինանսների նախարարությանը:Ինչպես ասաց՝ էլեկտրոնային գնումների կայքում հետաքրքրված անձինք պետք է տեսնեն հետևյալ տեղեկատվությունը՝ գնումների գործընթացի վերաբերյալ կնքված բոլոր պայմանագրերը, ինչպես նաև կնքված պայմանագրերի կատարման արդյունքները, ընդունման-հանձնման, կատարողական ակտերը, հաշիվ-ապրանքագրերը և այլն: «Հանձնարարում եմ ՀՀ ֆինանսների նախարարությանը առավել բարելավել թափանցիկությունն այդ գործընթացի տարբեր փուլերում: Նշված հաշվետվություններում ներկայացնում են տվյալ ապրանքի գծով տվյալ ամսվա ընթացքում ձևավորված նվազագույն և առավելագույն գները, հաղթողների միջին գները, այդ գների միջև ստանդարտ շեղումը և այլն, ինչպես նաև կարելի է տեսնել ըստ պատվիրատուների առանձին գնման ժամանակ ստացած նվազագույն և առավելագույն գները ու հաղթողի առաջարկած գինը: Այս կտրվածքով բացահայված տեղեկավությունը լավ հիմք է գնումների գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության իրականացման համար, սակայն չպետք է սահմանափակվել այսքանով, և հանձարարում եմ ՀՀ ֆինանսների նախարարությանը մշակել ծրագրային լուծում, որը հնարավորությոն կընձեռի յուրաքանչյուրին էլեկտրոնային գնումների կայքէջում ընտրելով հետաքրքրող պարամետրերը՝ ինքնուրույն ձևավորել հաշվետվություններ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
