Հարգելի խոսնակ, ուրեմն մի ասա, որ տարածք չենք տվել

Դավիթ Բաբայանը հասել է այնտեղ, որ արդեն հայտարարում է, թե այդ 800 հեկտարի մեծ մասն ընկնում է շփման գծում, իսկ մեր տարածքային կորուստներն ավելի քիչ են։ Ես հիմա ուզում եմ հասկանալ այս մեծ ստրատեգին. պարոն Բաբայան, եթե շփման գիծը բարակել է, եւ հակառակորդը դիրքերը մոտեցրել է մեր դիրքերին, մերոնք ի՞նչ պետք է անեն։ Այս իրավիճակում երկու լուծում կա՝ կամ պետք է թշնամուն հեռացնեն պատշաճ տարածության վրա, կամ իրենք նահանջեն, որպեսզի չհայտնվեն հակառակորդի ափի մեջ։ Որքան գիտենք, նախագահն էլ ասաց այդ մասին, հավես չկա նոր զոհերի գնով վերադարձնել այդ 800 հեկտարը։ Հարգելի խոսնակ, ուրեմն մի ասա, որ տարածք չենք տվել։ Մի ապուշացրու ոչ թերթերին, որոնք գրել են տարածքներ կորցնելու մասին, ոչ էլ հանրությանը, որ այդ մասին կարդացել է թերթերում։ Պաշտոնի բերումով Դավիթ Բաբայանից անհամեմատ բարձր մեկ այլ խոշոր ստրատեգ, դարձյալ ծագումով ղարաբաղցի Սեյրան Օհանյանն օրերս հայտարարեց, որ Թալիշում անվտանգ է։ Թերթերը, բնականաբար, չհավատացին, որովհետեւ հասարակ տրամաբանության հարց էր՝ Թալիշում չէր կարող ավելի անվտանգ լինել, երբ հակառակորդը հատկապես այդ ուղղությամբ էր արձանագրել իր հիմնական առաջխաղացումը։ Հասարակ լոգիկայի հարց է՝ քանի՞ մետրից կարող ես թիրախին ավելի ճիշտ խփել՝ հարյուր, թե՞ քսան։ Օհանյանի այդ հայտարարությունից անհանգստացան նաեւ նրա հայրենակիցները Ղարաբաղում եւ ընդհուպ վարչապետի բերանով հասկացրին, որ դեռ վաղ է խոսել Թալիշի անվտանգության մասին։ Բայց նույնիսկ դա չկանգնեցրեց Օհանյանի խոսնակին՝ Արծրուն Հովհաննիսյանին, որն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Հարգելի պարոնայք՝ Անդրիաս Ղուկասյան, Արամ Թարվերդյան, Դավիթ Հովհաննիսյան եւ Մուշեղ Դանիելյան, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը Թալիշի անվտանգ լինելու մասին ասել է այն իմաստով, որ այնտեղ նախկինի նման չկան կրակոցներ, հրետակոծություններ եւ այլն»։ Դե կներես, հարգելի ՊՆ խոսնակ, որ մարդիկ չեն հասկացել, թե ինչ իմաստով է Թալիշի անվտանգության մասին խոսել ՊՆ Սեյրան Օհանյանը։ Եվ, այնուամենայնիվ, այդ ո՞ր նախկինի մասին է խոսքը։ Էն շատ նախկինից այսկո՞ղմ, թե՞ ապրիլի առաջին օրերից այսկողմ։ Իսկ պատահաբար Սեյրան Օհանյանը չգիտի՞, վաղը կրակելո՞ւ են, թե՞ չեն կրակելու։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում ։  

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video) Հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը Հայաստանցի ընտրողը հասկացել է, որ փաշինյանական ոճի «եվրոռեվերանսները» վտանգավոր են Հայաստանի համար Ավինյանը վարորդներին սպառնում է Թրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի Ադրբեջանի նախագահը Վրաստանում է Տղե՛րք, դուք երբ եք ուշքի գալու ու հասկանաք, որ ձեր զրո կետը վաղուց գլորվում է մինուս անվերջություն Սերգեյ Ավագյանը նշանակվել է Հետո եկան հայրենիքի քոքը կրծողները, ովքեր հողի համար պայքարը ստորադասեցին փողի «բազառին» Արցախում շարունակվում է մշակութային վանդալիզմը. թիրախnւմ Ստեփանակերտի մայր եկեղեցին է Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է. նա նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան. Սուրենյանց Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ վարորդը հոսպիտալացվել է «Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am