Վատ լուր Թուրքիայի համար
ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ տեխնոլոգիական գծով տեղակալ Ֆրենկ Քենդալը հայտարարել է, որ նոր սերնդի F-35 ինքնաթիռների վերջին թեստերը տեղի չեն ունենա մինչև 2018 թվականը: Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ խնդիրներ են ծագել 23 ինքնաթիռների հարցում, որոնք պլանավորված էր փորձարկել: Թուրքիան ընդհանուր առմամբ պատվիրել է 100 հատ F-35 մարտական ինքնաթիռ: Ակնկալվում էր, որ Թուրքիան դրանցից առաջին երկուսը պետք է ստանար 2017 թվականին:
