Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակման գործում մեծ է Օբամայի դերը
Նադեժդա Սավչենկոյի Ուկրաինա վերադառնալու հարցում մեծ դեր ունի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Հյս մասին հայտարարել էԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալիյը: «112 Украина»-յի հաղորդմամբ՝ նա նշել է, որ Սավչենկոյի վերադարձը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում պնդելու ուկրաինացի քաղաքական բանտարկյալների իրավունքները: «Նախագահ Բարաք Օբաման շատ լուրջ է վերաբերվել այդ հարցին: Ակնհայտ է, որ դա եղել է «Նորմանդական քառյակի» առաջնորդներ Մերկելի և Օլանդի հետ»,- ասել է Չալիյը:
