Քլինթոնը խախտել է անվտանգության կանոնները
Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը ԱՄՆ պետքարտուղար լինելու տարիներին խախտել է էլեկտրոնային փոստից օգնվելու անվտանգության կանոնները: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Պետդեպի անվտանգության գլխավոր տեսուչ Սթիվ Լինիքը: Ինչպես ասել է՝ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին Քլինթոնը ծառայողական նամակագրություն է վարել տանն իր անձնական փոստից: Զեկույցում նշվում է, որ նման խախտումներ են թույլ տվել նաեւ Քլինթոնի նախորդները, որոնց թվում՝ Քոլին Փաուելը եւ Մադլեն Օլբրայթը:
