Սաակաշվիլին խոստանում է Սավչենկոյի դիմանկարը փակցնել Օդեսայի վարչական շենքի ճակատային մասին
Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է մայիսի 26-ին Օդեսայի վարչական շենքի ճակատին փակցնել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի դիմանկարը: Այդ մասին նա գրել է Facebook-ում: «Նադեժդա Սավչենկոյի պատմությունը դա Դավթի և Գողիաթի, Սուրբ Գեորգիի և կայսր Դիոկլետիանի կրկնությունն է, երբ ուժեղ մարդը առանձին վերցրած հաղթում է մի ամբողջ կայսրության»,- գրել է նա:
