Պետդեպն ու ԵԽԽՎ-ն ողջունել են
ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունում է Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակումը։ «Մենք դիտարկում ենք դա որպես դրական քայլ… Ադրբեջանը մեծացնում է խոսքի ազատությունը և քաղաքական գործունեության տարածքը, ինչը ուժեղացնում է երկիրը և մեր երկկողմ հարաբերությունները»,- հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները: Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակումը ողջունել է նաև ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը: «Ես երկրին կոչ եմ անում շարունակել գնալ այդ ճիշտ ուղով»,- ասել է նա։
