Մնում է հուսալ՝ Սավչենկոյի փոխանակությունը նոր դինամիկա մտցնի
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունում է ռուսական իշխանությունների կողմից ազատ արձակված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի վերադարձն Ուկրաինա։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ «Մնում է ցանկանալ, որպեսզի Սավչենկոյի փոխանակությունը նոր դինամիկա մտցնի մարդասիրական հարցերի և Մինսկի համաձայնագրերի շրջանակում բանտարկյալների հետագա փոխանակության մասին զրույցում»,- ասել է նա:
