«Ստի՞…». Արամ Հարությունյանը քֆուր է դնում

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ, նախկին նախարար ու նախկին մարզպետ Արամ Հարությունյանին դուր չեկան կոռուպցիայի եւ իր ունեցվածքի վերաբերյալ մեր հարցերը, ու նա որոշեց «քֆուր դնել» իրեն նման հարցեր տալու առիթով։ Մինչդեռ մեր հարցերը բացառապես վերաբերում էին նրա հայտարարագրած եւ մամուլով հրապարակված ունեցվածքին։ Մեր տեղեկություններով՝ նրան են պատկանում «Հայպետնախագծի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, հայրենի Եղվարդում շինարարական կազմակերպություն, նա մասնաբաժին ունի նաեւ ձկնաբուծական բիզնեսում, շքեղ առանձնատուն կառավարության սիրելի թաղում՝ Մոնումենտի տարածքում, բնակարան Փարպեցի փողոցում։ Նախ զրույցի ընթացքում նա մեր հարցերը որակեց անհեթեթ՝ նշելով, որ պետք է մեզ այնպես բացատրել, որ մեր «գլուխը մտնի»: Այս ամենին մենք համարժեք բառապաշարով չարձագանքեցինք, որ հետո չասեն՝ սադրում են պաշտոնյային, որ հունից դուրս գա, մի բան ասի՝ սենսացիա փախցնեն: Իսկ նրա հետ մեր զրույցն սկսեցինք «մոդայիկ» դարձած «հակակոռուպցիոն» բնույթի մի հարցով: Պարոն Հարությունյան, Ձեր խիղճը հանգի՞ստ է այս հարցում, մասնավորապես՝ Ձեր ունեցվածքի եւ դրանում որեւէ կոռուպցիոն ռիսկ չպարունակելու հարցում: Եթե վարչապետը որոշի ստուգել Ձեր ունեցվածքն ու դրանց աղբյուրները, Դուք կարո՞ղ եք պարզերես կանգնել եւ թափանցիկ ներկայացնել դրանք: Ամենաանհեթեթ հարցն է, հասկանո՞ւմ եք: Եթե ներկայացվում է հայտարարագիր, ուրեմն ուղղակի պետք է կարդաս հայտարարագիրն ու աղբյուրը տեսնես: Բայց երբ պետական պաշտոնյան հսկայական կարողություն է ունենում, դա կասկած է առաջացնում մարդկանց մոտ՝ որտեղի՞ց: Ես հսկայական կարողություն չունեմ: Ամեն դեպքում՝ Ձեր կարողությունը Ձեր աշխատավարձից, եկամուտներից մի քանի անգամ գերազանցող է: Դրա համար ասում եմ՝ Ձեր հարցն անհեթեթ է, որովհետեւ Դուք չեք կարդում հայտարարագիր: Մենք կարդում ենք ու չենք հասկանում՝ ինչպե՞ս է պետական պաշտոնյան միջին աշխատավարձով շքեղ դղյակներ կառուցում, հսկայական ունեցվածք կուտակում: Ուրեմն Ձեզ խնդրում եմ, իմ հայտարարագիրը վերցրեք, ես Ձեզ կբացատրեմ, որ Ձեր գլուխը մտնի: Իմ գլուխը մտցնելու կարիք չկա: Դուք Եղվարդում հսկայական առանձնատուն ունեք, դա, օրինակ, ի՞նչ միջոցներով եք կառուցել: Հիմի որ ասեմ, ստի՞… (այս մասը նա արդեն ցածրաձայն ասաց, որ ձայնագրիչի մեջ չլսվի): Ի՞նչ… Դուք տեսե՞լ եք իմ առանձնատունը: Ես լսել եմ, որ նման տուն ունեք այնտեղ: Հիմի, որ ասեմ՝ ստի… (ու նորից՝ նույնը): Հորս կառուցած տունն ա, ի՞նչ ես ուզում, այ տղա: Ստի ի՞նչը, պարոն Հարությունյան: Պարզ ասեք՝ հասկանանք: Այ ցավդ տանեմ, ի՞նչ ստի, ստի ցավն էլ տանեմ, գրի… Լսի, երիտասարդ, ի՞նչ Եղվարդի տուն, Դուք տեսե՞լ եք էդ տունը, արի գնանք միասին՝ տես»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video) Հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը Հայաստանցի ընտրողը հասկացել է, որ փաշինյանական ոճի «եվրոռեվերանսները» վտանգավոր են Հայաստանի համար Ավինյանը վարորդներին սպառնում է Թրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի Ադրբեջանի նախագահը Վրաստանում է Տղե՛րք, դուք երբ եք ուշքի գալու ու հասկանաք, որ ձեր զրո կետը վաղուց գլորվում է մինուս անվերջություն Սերգեյ Ավագյանը նշանակվել է Հետո եկան հայրենիքի քոքը կրծողները, ովքեր հողի համար պայքարը ստորադասեցին փողի «բազառին» Արցախում շարունակվում է մշակութային վանդալիզմը. թիրախnւմ Ստեփանակերտի մայր եկեղեցին է Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է. նա նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան. Սուրենյանց Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ վարորդը հոսպիտալացվել է «Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am