Ի՞նչ ենք ուզում արձան տեղադրելով ասել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանում միայն վերջին երկու օրերին երկու արձան բացվեց, նախօրեին Ավան համայնքում՝ մարշալ Բաբաջանյանինը եւ երեկ «Վերնիսաժի» այգում՝ Գարեգին Նժդեհինը։ Այդ քանդակների գեղարվեստական արժեքի շուրջ քննարկումները թերեւս դեռ երկար կտեւեն։ Բայց խնդիրը միայն գեղարվեստական հարթության վրա չէ։ Ավելի մտահոգիչ է այսպիսի արձաններ տեղադրելու խորքային նպատակը։ Եթե ուսումնասիրենք վերջին տարիների պատմությունը, ապա մենք, պատկերավոր ասած, զբաղված ենք արձաններ տեղադրելով ու եկեղեցիներ կառուցելով։ Ի՞նչ ենք ուզում դրանով ասել։ Եթե եկեղեցի ենք կառուցում, ուզում ենք ավելի՞ քրիստոնյա դառնալ։ Իսկ ավելի ճիշտ չէ՞, որ այդ եկեղեցիների կառուցումը ֆինանսավորող ակնհայտ կրիմինալ տարրերը եկեղեցի կառուցելու փոխարեն ընդամենը հետեւեն 10 պատվիրաններին։ Տեղադրում ենք մարշալ Բաբաջանյանի արձանը, որ խորհրդանշենք մեր՝ ուժեղ բանակ ունենալու ցանկությո՞ւնը։ Ավելի ճիշտ չէ՞ արդյոք տնտեսությունը հզորացնել ու հետեւաբար ուժեղացնել բանակը։ Տեղադրում ենք Նժդեհի արձանը, որ խորացնենք մեր «ազգային էությո՞ւնը»։ Ավելի ճիշտ չի լինի որ Նժդեհին իր համար գլխավոր գաղափարախոս հռչակած ՀՀԿ-ն ուղղակի կյանքի կոչի Նժդեհի նախանշած գաղափարները... Մտահոգիչն այն է, որ եկեղեցիներ են կառուցվում ու արձաններ են տեղադրվում միայն նրա համար որ դա խորհրդանշող նպատակների ուղղությամբ ոչինչ չարվի։ Եկեղեցի կառուցող մարդասպանն ու գողը շարունակի սպանել ու գողանալ, բանակը մնա թերհագեցված. իսկ «ազգային գաղափարախոսության» անվան տակ շարունակեն կեղեքել ու հարստահարել ժողովրդին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video) Հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը Հայաստանցի ընտրողը հասկացել է, որ փաշինյանական ոճի «եվրոռեվերանսները» վտանգավոր են Հայաստանի համար Ավինյանը վարորդներին սպառնում է Թրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի Ադրբեջանի նախագահը Վրաստանում է Տղե՛րք, դուք երբ եք ուշքի գալու ու հասկանաք, որ ձեր զրո կետը վաղուց գլորվում է մինուս անվերջություն Սերգեյ Ավագյանը նշանակվել է Հետո եկան հայրենիքի քոքը կրծողները, ովքեր հողի համար պայքարը ստորադասեցին փողի «բազառին» Արցախում շարունակվում է մշակութային վանդալիզմը. թիրախnւմ Ստեփանակերտի մայր եկեղեցին է Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է. նա նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան. Սուրենյանց Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ վարորդը հոսպիտալացվել է «Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am