Ընդդեմ «Գրիբոյեդովի». ՀՀ-ում ստեղծվել է «Եվրոպական ակումբ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում մայիսի 3-ից գործում է «Եվրոպական ակումբ»։ Այդ օրը բացումն են արել եւ առաջին քննարկումը: Այն ստեղծվել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համատեղ: Նպատակն է համախմբել հայկական եւ եվրոպական համալսարանների եւ հետազոտական կենտրոնների փորձագետներին՝ ԵՄ քաղաքականության վերաբերյալ քննարկումներն անցկացնելու նպատակով:Քննարկումները կկայանան փակ ձեւաչափով։ Ակումբը պլանավորում է այս տարի ունենալ 7 նիստ, այսինքն՝ ամիսը 1 անգամ։ Հունիսի սկզբին կլինի ակումբի 2-րդ նիստը։ Հայաստանում նախկինում հիմնականում ստեղծվել են ռուսական ակումբներ, ամենահայտնին «Գրիբոյեդով ակումբն» է, որի հիմնադիրը Կրեմլի քաղաքականության թիվ 1 քարոզիչն է՝ Դմիտրի Կիսելյովը։ Ակումբը Հայաստանում գործում է 2014-ից։ Ուշագրավ է, որ «Եվրոպական ակումբ» ստեղծվեց այն ժամանակ, երբ «Գրիբոյեդով ակումբը» գրեթե կազմաքանդվել է։ Կիսելյովի՝ Հայաստանում արված սկանդալային հայտարարություններից ու բողոքի ալիք բարձրանալուց հետո գրիբոյեդովականներն այլեւս ամեն ամիս չեն հավաքվում։ Երկարատեւ ընդմիջումից հետո այս տարվա մարտ ամսին եղել է վերջին հավաքը, որին հյուրընկալվել էր խորհրդային հայտնի գեղասահորդուհի, ՌԴ պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան։ Ակումբի անդամները հաջորդ նիստի մասին տեղեկություն չունեն։ Տեսակետ կա, որ «Եվրոպական ակումբը» «Գրիբոյեդովին» որպես այլընտրանք է ստեղծվել եւ ճիշտ ժամանակին՝ ապրիլյան պատերազմից հետո, երբ հակառուսական տրամադրությունները հասան պիկին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video) Հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը Հայաստանցի ընտրողը հասկացել է, որ փաշինյանական ոճի «եվրոռեվերանսները» վտանգավոր են Հայաստանի համար Ավինյանը վարորդներին սպառնում է Թրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի Ադրբեջանի նախագահը Վրաստանում է Տղե՛րք, դուք երբ եք ուշքի գալու ու հասկանաք, որ ձեր զրո կետը վաղուց գլորվում է մինուս անվերջություն Սերգեյ Ավագյանը նշանակվել է Հետո եկան հայրենիքի քոքը կրծողները, ովքեր հողի համար պայքարը ստորադասեցին փողի «բազառին» Արցախում շարունակվում է մշակութային վանդալիզմը. թիրախnւմ Ստեփանակերտի մայր եկեղեցին է Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է. նա նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան. Սուրենյանց Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ վարորդը հոսպիտալացվել է «Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am