Ինչու է Պուտինը Սավչենկոյին ներում շնորհել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին մահացած լրագրողների հարազատների խնդրանքով: Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինն այցելել է Համառուսական պետական հեռուստառադիոընկերության մահացած լրագրողների հարազատներին: Նրանք էլ ելնելով մարդասիրությունից՝ խնդրել են Պուտինին ներում շնորհել Սավչենկոյին:
