Էրդողանն ընդդեմ Գյուլեն. պայքար թուրքական երկու հզոր ուժերի միջև

Մի քանի տարի առաջ երկու թուրք իսլամիստ պարագլուխներ՝ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը և նշանավոր սուննի հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենը համախոհներ էին: Նրանց ընդհանուր թշնամին թուրքական զինվորականությունն էր: Բայց երբ Էրդողանն իր բռնատիրական իշխանությունը ամրապնդեց թուրք գեներալներին ուժաթափ անելով, նա դուրս եկավ իր հին դաշնակցի՝ Գյուլենի դեմ: Էրդողանը մաքրագործեց և բանտարկեց Գյուլենի հետևորդներին՝ հարյուրավոր լրագրողների, դատավորների, ոստիկանների ու պետական պաշտոնյաների: Գյուլենի գլխավորած կազմակերպությունների գործունեության մասին իր համաշխարհային հետաքննությունն ընդլայնելու նպատակով Թուրքիայի կառավարությունը վարձեց Լոնդոնում գտնվող «Ամստերդամ և գործընկերներ» փաստաբանական ընկերությունը, ամսական վճարելով 50 հազար դոլար: Փաստաբանական ընկերությունը նաև կտրամադրի իրավաբանական խորհրդատվություն Փենսիլվանիայում կամավոր աքսորյալ Գյուլենի արտահանձնման համար Էրդողանի վարչակարգի պահանջի վերաբերյալ: «Մեզ վարձել է Թուրքիայի Հանրապետությունը՝ բացահայտելու Գյուլենի ցանցի ենթադրյալ ապօրինի գործունեությունն ամբողջ աշխարհում», հայտարարել է «Ամստերդամ և գործընկերներ» ընկերության հիմնադիր-գործընկեր Ռոբերտ Ամստերդամը, վերջերս Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Գյուլենի ցանցի գործունեությունը, ներառյալ նրա ներթափանցումը Թուրքիայի դատական համակարգ և ոստիկանություն, ինչպես նաև նրա քաղաքական լոբբինգը, պետք է մտահոգի բոլոր նրանց, որոնք մտածում են Թուրքիայում ժողովրդավարության ապագայի մասին»: Ազդեցիկ փաստաբանի կեղծավոր ողբն առ «Թուրքիայում ժողովրդավարության ապագա», անհեթեթություն է, քանի որ Էրդողանն անձամբ վերացրել է ժողովրդավարության բոլոր հետքերը Թուրքիայում… Վերջերս մամուլի մի հաղորդագրության մեջ Ամստերդամը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի ավելի քան 100 չարտերային դպրոցներում գործող Գյուլենի ցանցը դարձել է դաշնային և տեղական իրավապահ մարմինների հետաքննության առարկա Միացյալ Նահանգներում: Ըստ առանձին հայցերի, որ ներկայացվել են Գյուլենի հետ կապված դպրոցների դեմ՝ խումբն իբր պարբերաբար զբաղվել է ամերիկյան մուտքի արտոնագրերի համակարգի չարաշահումներով»: Թուրքիան ներկայացնող փաստաբանը նաև հայտարարել է՝ «Ամբողջ աշխարհում Գյուլենի ցանցը աշխատեցնում է հազարավոր դպրոցներ և համաձայնագիր ունի Աֆրիկյան Միության հետ՝ տարածաշրջանում 1000 նոր դպրոց բացելու վերաբերյալ»: Այժմ Էրդողանի երկար ձեռքը հասել է մինչև Տեխաս՝ ընկնելով «Հարմոնի» հանրակրթական դպրոցների՝ Հյուսթոնում գտնվող ամենամեծ չարտերային դպրոցական համակարգի հետևից, որն ունի 30 հազար աշակերտ և աշխատում է Գյուլենի հետ կապված ոչ առևտրային կազմակերպությունների հետ: Անցյալ տարվա նոյեմբերին «Ամստերդամ և գործընկերներ» ընկերությունը 90-կետանոց հանրային տեղեկատվության հարցում է ներկայացրել, որի լրացման համար «Հարմոնի»-ն ստիպված կլինի ծախսել 4.5 միլիոն դոլար: Նույնիսկ երկար ցուցակի կրճատումից հետո, «Հարմոնի»-ից կպահանջվի 690 հազար դոլար այն լրացնելու և այդ տեղեկատվությունը տրամադրելու համար: Այժմ Տեխասի գլխավոր դատախազը պետք է որոշի թուրքական պահանջի նպատակահարմարությունը: Այս շաբաթ սպասվում է, որ «Ամստերդամ և գործընկերներ» ընկերությունը 30-էջանոց բողոք կներկայացնի Տեխասի կրթության գործակալություն (ՏԳԿ) «Հարմոնի»-ի դպրոցների դեմ: Լոբբիստ Ջիմ Առնոլդը Տեխասի Օսթին քաղաքից, որին Թուրքիան ևս վարձել է, էլեկտրոնային նամակ է ուղարկել Տեխասի նահանգապետին, նշելով, որ այդ բողոքը «կներկայացնի մի շարք մեղադրանքներ «Հարմոնի»-ի ֆինանսական գործառնությունների, նրանց ենթադրվող ապօրինի գործողությունների, նաև ՏԳԿ-ի կողմից համապարփակ նախաքննություն սկսելու պահանջի վերաբերյալ»: «Հարմոնի» հանրակրթական դպրոցների գլխավոր գործադիր տնօրեն և համահիմնադիր Սոներ Թարինը ի պատասխան ասել է «Հյուսթոն քրոնիքլ»-ին, որ Թուրքիայի կառավարության կողմից իր դպրոցների թիրախավորումը «ապշեցուցիչ է և քաղաքական շարժառիթներ ունի»: Իսկ մինչ այդ, «Ամստերդամ և գործընկերներ» ընկերությունը համանման բողոքներ է ներկայացրել Կալիֆորնիայում Գյուլենի հետ կապված «Մագնոլիա» չարտերային դպրոցների դեմ՝ «կոչ անելով Կալիֆորնիայի կրթության բաժանմունքին՝ չարտերային ցանցի ֆինանսական գործունեության լիարժեք հետաքննություն անցկացնել», հաղորդում է «Հյուսթոն քրոնիքլ»-ը: Կոնգրեսական Բրեդ Շերմանն իր խիստ նամակում դժգոհել է «Մագնոլիա» չարտերային դպրոցների դեմ Թուրքիայի կառավարության հարձակումներից. «Նախագահ Էրդողանը ժխտումն է այն բոլոր լավ բաների, որ ներկայացնում են ամերիկյան դպրոցները: Նա անձամբ հսկայական վնաս է հասցրել ժողովրդավարությանը Թուրքիայի Հանրապետությունում»: Կոնգրեսական Շերմանը նաև ապրիլի 26-ի իր նամակում գրել է, որ ««Ամստերդամ և գործընկերներ» ընկերությանը վճարել են տարեկան 600 հազար դոլար «Մագնոլիա» հանրակրթական դպրոցներին վարկաբեկելու համար» և որ «տարբեր ժամանակներում նախագահ Էրդողանի կառավարությունն աջակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Հետևաբար, չեմ կարծում, որ ամերիկյան կրթության վերաբերյալ ավելի վատ տեղեկատվական աղբյուր լինի, քան նախագահ Էրդողանն ու նրա վճարովի գործակալները», հաղորդում է «Հյուսթոն քրոնիքլ»-ը: Թարիմը հայտնել է հյուսթոնյան թերթին, որ, ցավոք, «Թուրքիայի կառավարությունը հարյուր հազարավոր դոլարներ է ծախսում և անթիվ հարձակումներ գործում այդ ամերիկյան դպրոցների վրա, ստիպելով «Հարմոնի»-ին համարժեք պատասխան տալ: Ավելի լավ կլիներ այդ գումարն ու էներգիան ծախսվեր ուսանողների վրա»: Ամերիկահայերը կարող են հանգիստ շունչ քաշել և մեծ հետաքրքրությամբ հետևել Թուրքիայի կառավարության ու Գյուլենի կազմակերպության միջև ծավալված այս ծախսատար և խայտառակ դատական պայքարին: Թող նրանք իրենց գումարներն ու էներգիան վատնեն միմյանց դեմ պայքարելով, քան ծախսեն դեպի Թուրքիա ամերիկյան պաշտոնյաների ամբողջովին վճարված շռայլ զբոսախնջույքների և Կոնգրեսի անդամների լոբբինգի վրա ընդդեմ հայկական հարցերի… Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի  

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video) Հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը Հայաստանցի ընտրողը հասկացել է, որ փաշինյանական ոճի «եվրոռեվերանսները» վտանգավոր են Հայաստանի համար Ավինյանը վարորդներին սպառնում է Թրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի Ադրբեջանի նախագահը Վրաստանում է Տղե՛րք, դուք երբ եք ուշքի գալու ու հասկանաք, որ ձեր զրո կետը վաղուց գլորվում է մինուս անվերջություն Սերգեյ Ավագյանը նշանակվել է Հետո եկան հայրենիքի քոքը կրծողները, ովքեր հողի համար պայքարը ստորադասեցին փողի «բազառին» Արցախում շարունակվում է մշակութային վանդալիզմը. թիրախnւմ Ստեփանակերտի մայր եկեղեցին է Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է. նա նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան. Սուրենյանց Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ վարորդը հոսպիտալացվել է «Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am