«Մի օր կլսես, որ դիրքերն արդեն մեր ձեռքում են». «Ազատություն»

Հանրապետական Առաքել Մովսիսյանը պնդում է, որ շուրջ ամիսուկես Ղարաբաղում արել է ամենը, ինչ հրահանգվել է, այդ թվում՝ զինվորների հետ խրամատ է փորել:

«Ոչ մի մետր հող չի կորելու»,- «Ազատության» հետ զրույցում վստահեցնում է իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ անդրադառանալով հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած 800 հեկտար տարածքին: Մովսիսյանը ապրիլի 2-ից սկսած շուրջ ամիսուկես բանակի կազմում գտնվել է Ղարաբաղում և նոր է վերադարձել Երևան: Ասում է՝ մի օր բոլոր այդ տարածքները ետ են վերադարձնելու: «Հանրապետության նախագահը բացեիբաց չպիտի ասի՝ որը որից հետո ա: Մի օր աչքերդ կբացես՝ կտեսնես, որ էդ դիրքերը տեղում են: Մի մետր էլ հող չի կորելու, ավելանալու ա, չի պակասելու: Նախագահը հո չի՞ ասի՝ մենք կխփենք, կվերցնենք: Ամեն ինչ իրա հունով գնում ա: Աչքերդ կփակես կբացես, մի լավ օր կլսես, որ էդ դիրքերն արդեն մեր փառապանծ զինվորների ձեռքում ա, և առանց զոհերի»,- ասում է Մովսիսյանը: 1990-ականներին ղարաբաղյան պատերազմին մասնակցած Առաքել Մովսիսյանը վստահ է՝ եթե ադրբեջանական կողմը կրկին փորձի կրկնել այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին, ապա այդ դեպքում հայկական կողմը կանգ չի առնելու, և մարտական գործողություններն էլ միայն դիրքեր վերցնելով չեն ավարտվելու: «Ավելի վատ կլինի իրանց համար, շատ վատ կլինի: Ոչ թե այ սենց վատ, ավելի վատ: Էդ վախտ, Աստված տա իհարկե, կամ Թարթառում, կամ Հորադիզում, կամ Միրբաշիրում, կամ Կիրովոբադում քեֆ կանեք, եթե մի հատ էլ շշկռվեն»,- ասում է Մովսիսյանը: Հանրապետական պատգամավորը վստահեցնում է, որ ինչպես ապրիլյան ամենաթեժ օրերին, այնպես էլ դրանից հետո եղել է զինվորների կողքին՝ կատարելով հրամանատարական կազմի հրահանգները: Թե կոնկրետ մարտական ինչ գործողությունների է մասնակցել՝ այս հարցին ի պատասխան, Առաքել Մովսիսյանը հրաժարվում է մանրամասներ ներկայացնել: «Ես ձեզ կարող եմ նկարներ ցույց տալ, որ խրամատ էլ եմ քանդել, ես ինքս, այս օրերին: էսօր ամեն ինչ պետք ա անես, ի օգուտ զինվորի, որ մի բանով պիտանի լինենք: Թե չէ էթալ գառ ուտել, ուտել խմել, հետ գալ, ասել՝ ես գիտես՞ ինչեր եմ արել․․․ ոչ: Ամեն ինչ արել եմ, ինչ հրահանգ իջեցվել ա՝ ամբողջը կատարել ենք, ես ձեզ չեմ կարող գաղտնիքները բացահայտել․․․»: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:    

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video) Հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը Հայաստանցի ընտրողը հասկացել է, որ փաշինյանական ոճի «եվրոռեվերանսները» վտանգավոր են Հայաստանի համար Ավինյանը վարորդներին սպառնում է Թրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի Ադրբեջանի նախագահը Վրաստանում է Տղե՛րք, դուք երբ եք ուշքի գալու ու հասկանաք, որ ձեր զրո կետը վաղուց գլորվում է մինուս անվերջություն Սերգեյ Ավագյանը նշանակվել է Հետո եկան հայրենիքի քոքը կրծողները, ովքեր հողի համար պայքարը ստորադասեցին փողի «բազառին» Արցախում շարունակվում է մշակութային վանդալիզմը. թիրախnւմ Ստեփանակերտի մայր եկեղեցին է Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է. նա նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան. Սուրենյանց Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ վարորդը հոսպիտալացվել է «Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am