Իլհամ Ալիևի նամակը Բինալի Յըլդըրըմին
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին: «Ձեր ներկայացրած կուսակցության իշխանության գալուց հետո եղբայրական Թուրքիան սկսել է ուժգին զարգանալ ու մեծ հեղինակություն նվաճել միջազգային արենայում: Ադրբեջանա-թուրքական միասնությունը, ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցությունը մեր ժողովուրդների կամքի շնորհիվ այս փուլում էլ ավելի են ամրապնդվել, զարգացել ու հասել ներկայիս բարձր մակարդակին»,- նշված է Ալիևի նամակում:
