Երկար սպասված նորություն. ԵՄ-ն Ուկրաինայի հետ տոնում է
Եվրամիությունն ուկրաինացի Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակումը տոնում է Կիևի հետ, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն՝ նշելով, որ սա ԵՄ_ի համար երկար սպասված նորություն էր: «Նադյա Սավչենկոն ազատ է և վերադարձել է Ուկրաինա։ Լավն է երկար սպասված նորությունը, որը ԵՄ-ն տոնում է նրա երկրի հետ միասին»,- գրել է Մոգերինին Twitter-ում։
