Microsoft –ը 1.3 հազար աշխատատեղ կկրճատի
Ամերիկյան Microsoft ընկերությունը մտադիր է ավելի քան 1.3 հազար աշխատատեղ կրճատել Ֆինլանդիայում: Այս մասին ասվում է ընկերության տարածած հայտարարությունում: «Microsoft-ը կփակի Ֆինլանդիայում գտնվող Microsoft Mobile Oy ընկերությունը, որը զբաղվում է բջջային հեռախոսների մշակումով, այնտեղ աշխատանքից կզրկվի 1350 մարդ: Նրանց փոխհատուցում կտրվի»,- ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում:
