Նավ է խորտակվել, կան զոհեր
Լիբիայի ափերի մոտ փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել, որի հետևանքով կան զոհեր: Հայտնում են Իտալիայի ռազմածովային ուժերը: Մոտ 500 մարդու հաջողվել է փրկել: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ խորտակվող նավն առաջինը նկատել էր իտալական պարեկային հսկողություն իրականացնող «Բետիկա» մոտորանավակը, ևս մեկ իտալական նավ ու ուղղաթիռներ էին ուղարկվել աղետի մեջ հայտնված մարդկանց փրկելու համար:
