Մեջլիսի հայ պատգամավորը դատի է տվել «Գորշ գայլեր»ից մեկին ու շահել դատը

Թուրքիայում ավարտվել է խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանի կողմից դեռևս անցած տարի ներկայացված հայցի հիման վրա ընթացող դատավարությունը: Փայլանը դատարանից պահանջել էր հայերին սպառնալու համար պատասխանատվության ենթարկել թուրքական ծայրահեղական ուժերի՝ «Գորշ գայլերի» Կարսի երիտթևի առաջնորդին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը: «Հիմա ի՞նչ, մենք էլ Կարսի փողոցներում հայի որսի դուրս գա՞նք» արտահայտության համար դատարանը «Ülkü Ocakları» (Գաղափարական օջախներ) անվանումով Կարսի երիտթևի առաջնորդ Թոլգա Ադըգյուզելին  դատապարտվել է 7 ամիս 15 օր ազատազրկման և 11.240 թուրքական լիրա դրամական տույժի (շուրջ 3.800 դոլար): Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` Ադըգյուզելի վերոնշյալ սպառնալիքի պատճառ էր դարձել 2015 թվականի հունիսի 21-ին հայոց հինավուրց մայրաքաղաք Անիի ավերակներում ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի կազմակերպած համերգը: Ադըգյուզելը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ արտահայտել էր իր  «վրդովմունքը» և հնչեցրել հայերի որսի մասին տխրահռչակ արտահայտությունը: Բացի այդ սպառնալիքներ էր հնչեցրել Թուրքիայում իրենց ազատ զգացող հայերի հասցեին: Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» անդամ Փայլանն արձագանքել է Կարսի դատարանի վճռին` բնութագրելով այն հուսադրող: «Ատելություն պարունակող արտահայտությունները ճանապարհ են հարթում ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների առաջ: Այս դատավարության շրջանակներում հայկական ինքնությանն ուղղված ատելություն պարունակող արտահայտությունների դատապարտումը հուսադրող է: Հուսադրող է թե հայերի և Թուրքիայի հասարակության` հաշտությանն ու արդարությանը հավատացող հատվածի համար: Մենք շարունակելու ենք պայքարը այլատյացություն ու ատելություն պարունակող ցանկացած հանցագործության դեմ: Եվ մեր պայքարը շարունակելու ենք մղել հանուն արդարության, հանուն հասարակական համերաշխության»,- նշել է մեջլիսի հայ պատգամավորը:  

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video) Հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը Հայաստանցի ընտրողը հասկացել է, որ փաշինյանական ոճի «եվրոռեվերանսները» վտանգավոր են Հայաստանի համար Ավինյանը վարորդներին սպառնում է Թրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի Ադրբեջանի նախագահը Վրաստանում է Տղե՛րք, դուք երբ եք ուշքի գալու ու հասկանաք, որ ձեր զրո կետը վաղուց գլորվում է մինուս անվերջություն Սերգեյ Ավագյանը նշանակվել է Հետո եկան հայրենիքի քոքը կրծողները, ովքեր հողի համար պայքարը ստորադասեցին փողի «բազառին» Արցախում շարունակվում է մշակութային վանդալիզմը. թիրախnւմ Ստեփանակերտի մայր եկեղեցին է Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է. նա նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան. Սուրենյանց Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ վարորդը հոսպիտալացվել է «Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am