Airbus-ն արտոնագրել է աշխարհի ամենաարագընթաց ուղղաթիռը
Airbus ընկերությունն արտոնագրել է ուղղաթիռ, որը կդառնա ամենաարագընթացն աշխարհում։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ ուղղաթիռը կարող է մոտ 470 կմ/ժամ արագություն զարգացնել։ Ուղղաթիռում ծրագրվում է կիրառել Rolls Royce Turbomeca RTM322 երկու շարժիչ։ Ներկայումս ուղղաթիռների համար ստանդարտ արագությունը կազմում է 240-260 կմ/ժամ։
