Ավետիսյանների սպանության գործ. Դատավորի ակնհայտ կաշկանդվածությունը
Գյումրիում ռուսական ռազմակայանում ընթացող՝ Ավետիսյանների սպանության գործով դատաքննության ընթացքում իրավապաշտպան Արթուր Սաքունցը դատավոր Հարություն Մովսիսյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: Փաստաբան Լուսինե Սահակյանը ևս միացել է միջնորդությանը, բայց մի փոքր փոխել է հիմնավորումը՝ հայտարարելով, որ դատավորն իրեն թույլ է տալիս խախտել քրեադատավարական օրենսգիրքը, եւ դա անում է ոչ թե չիմացությամբ, այլ, ամենայն հավանականությամբ, դիտավորյալ: Նրա խոսքով, դատավորի գործողությունները վկայում են դատավորի՝ որոշումներ կայացնելու հարցում ակնհայտ կաշկանդվածության մասին: Փաստաբաններ Երվանդ Վարոսյանը, Երեմ Սարգսյանն ու Միհրան Պողոսյանը միացել են միջնորդությանը: Նմանատիպ կարծիքի են նաեւ տուժածների իրավահաջորդները: Դատարանում հերթական ընդմիջումն է հայտարարվել: Նիստը կվերսկսվի մեկ ժամից:
