Ադրբեջանի արտգործնախարարը պատրաստ է հանդիպել ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն իր պատրաստակամությունն է հայտնել մոտ ժամանակներս հանդիպելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «APA» գործակալությունը` հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Գաջիևի հայտարարությանը: Հիշեցնենք, որ այսօր Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ իրենց նպատակը բանակցությունների համար հող նախապատրաստելն է, որոնք կտանեն դեպի խաղաղության բազմակողմ համաձայնագրի կնքում: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու նպատակով Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ:
