Հայոց ցեղասպանության հարցը՝ Մերկելի եւ Էրդողանի միջեւ վիճելի թեմա
Ըստ գերմանական Deutsche Welle պարբերականի՝ Բունթեսթագի օրակարգ մտած Հայոց ցեղասպանության բանաձեւը, որտեղ 1915-ի համար օգտագործվում է ցեղասպանություն եզրույթը, վիճելի թեմա է դարձել Գերմանիայի կանցլեր եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար: Պարբերականն առանձնացրել է 5 վիճելի հարց: Այսպիսով՝ հաջորդ 4 վիճելի թեմաներն են. ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ փախստականների թեման, որը ներառված է վիզաների ազատականացման համար 72 կետանոց նախապայմաններում։ Թուրքիայի խորհրդարանանում պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու օրինագիծը Անգելա Մերկելի կողմից բավականին բացասական է ընդունվել։ Հաջորդ վիճելի թեման Թուրքիայում մամուլի ազատության խիստ սահմանափակումներն են, ինչպես նաև ZDF-ի հաղորդավար Բոհերմանի բանաստեղծությունը նվիրված Էրդողանին։
