Իջեցնելու տեղ էլ չունենք. նախարար
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը անդրադարձավ նախարարությունում նախատեսվող ծախսերի կրճատմանը և նշեց, որ 2011 թվականին, երբ ինքը նախարար դարձավ, նախարարության ծախսերը կտրուկ նվազել են: «Շատ լուրջ խնայողություններ ենք ունեցել, այս տարիների ընթացքում մենք իջել ենք մի այնպիսի մակարդակի, որ էլ գներն իջեցնելու տեղ էլ չունենք: Մեզ մոտ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցված»,- նշեց նախարարը: Նրա խոսքով՝ գործուղումներն իրենց մոտ շատ սահմանափակ են. նախարարն առաջին օրվանից միայն էկոնոմ կլասով է գնացել գործուղումների՝ շատ փոքր պատվիրակությամբ՝ մեկ հոգի է ուղեկցել նրան: Այնուհետև ասաց, որ նախարարությունում վերանորոգման ծախսերն արվել են իր հաշվին. «Տուալետները, ամբողջ միջանցքն իմ աշխատավարձի հաշվին վերանորոգել եմ, այն ժամանակ դեռ նոր էի եկել, աշխատավարձ էլ չէի ստացել»:
