Կիևը փոխանակեց Սավչենկոյին
22 տարվա ազատազրկման դատապարտված օդաչու Նադեժդա Սավչենկոն հանձնվեց Ուկրաինային։ Մոսկվան ու Կիևը պայմանավորվել են փոխանակել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին՝ երկու ռուսաստանցի զինվորականների՝ Ալեքսանդ Ալեքսանդրովի և Եվգենի Երոֆեևի հետ, որոնք Ուկրաինայի կողմից մեղադրվում են՝ իբրև հետախուզական վարչության աշխատակիցներ։
