Ի՞նչ տարբերություն պայմանագրային վճարովի ծառայության և կամավորական ծառայության միջև.Բագրատյան
Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ արտահերթ նիստում պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ներկայացված ձևով ընդունման դեպքում իրավական կազուս կստեղծվի: Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է պահպանել կամավորների աշխատատեղերն ու աշխատավարձը: «Առաջարկում եմ,որպեսզի գրվի, որ ՀՀ սահմանները և ՊՆ կողմից որոշված վայրերում մարտական գործողությունների մեկնած անձինք համարվեն զինվորական ծառայության մեջ գտնվողներ` անկախ կամավո՞ր են, թե՞ ոչ: Աշխատավարձի չափը պետք է հաշվել նախորդ տարվա միջին աշխատավարձի հաշվարկով, եթե գործատուն հրաժարվում է կամ չունի այդ գումարը, վճարի պետությունը: Ի՞նչ տարբերություն պայմանագրային վճարովի ծառայության և կամավորական ծառայության միջև: Նոր կատեգորիաներ մի ստեղծեք, իրավական կազուսներ մի ստեղծեք, որ հալած յուղի պես գնա»,հայտարարեց նա: Նրա խոսքով` մեկ տարի առաջ խփված ուղղաթիռը և այլ դեպքերն էլ են նույն կարգի, այն ժամանակ էլ կամավորներ կային, պետք չէ տարածել միայն ապրիլի 1-ից հետո ժամանակաշրջանի վրա:
