Միլոշ Զեմանը Հայաստանում կքննարկի ԼՂ հիմնահարցը
Չեխական Czech News Agency-ին Զեմանի խոսնակ Յիրժի Օվցաչեկը հայտնել է,որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի կողմից Հայաստան կատարելիք այցի ընթացքում օրակարգային թեմաներից կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Նա տեղեկացրել է, որ Չեխիայի նախագահը հունիսի 8-10-ը ծրագրավորում է այցելել նախ Մակեդոնիա, ապա Հայաստան: Օվցաչեկի խոսքով` Հայաստանում Զեմանը ի թիվս այլ հարցերի, կխոսի տարածաշրջանի նոր իրադրության մասին` պայմանավորված ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմամբ:
