Արտակարգ իրավիճակ Կենտրոնի դատարանում

Երեկ՝ մայիսի 24-ին էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, որ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ նշված դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ տեղի էր ունենում դատական նիստ, և ամբաստանյալներն էին Գարիկ Բաբախանանը, Անդրանիկ Գաբրիելյանը, Հակոբ Բոյաջյանը և Սամվել Սաֆարյանը: Վերջիններս ամբաստանյալի աթոռին են հայտնվել Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտնի միջադեպի ժամանակ, որտեղ նշված անձինք անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերել քաղաքացու նկատմամբ. բռնություն էին կիրառել, դաժան ծեծի ենթարկել, անգամ նշվում էր, որ նրանք կատարել են կողոպուտ և միայն պատգամավոր Գ. Արսենյանի ու նրա թիկնապահի շնորհիվ էր կանխվել վատթարագույնը: Երեկվա դատական նիստը հետաձգվել է փաստաբաններից մեկի չներկայանալու պատճառով: Վերջինս պատշաճ տեղեկացրել է դատարանին, որ ինքը հարգելի պառճառներով չի կարող ներկայանալ դատական նիստին և խնդրել է հետաձգել այն, ինչը դատավորը բավարարել է: Եվ արդեն դատարանի դահլիճում ամբաստանյալներից Գ. Բաբախանյանը իր մոտ եղած կրակայրիչով վնասել է ձախ ձեռքի դաստակը, և երբ ուղեկցող ոսըիկաններն ու կարգադիչները փորձել են կանխել Գ. Բաբախանյանի ինքնավնասումը, նրա 3 ամբաստանյալ ընկերները խոչընդոտել են կարգադրիչների և ոստիկանների գործողություններին՝ դահլիճում ցուցաբերելով լտկի պահվածք ու անհարգալից վերաբերմունք՝ տալով տարբեր բնույթի հայհոյանքներ: Բանը հասել է նրան, որ քառյակը նիստերի դահլիճը մի իսկական «ցունամի է արել»՝շուռ տալով իրենց առջև եղած սեղաններն ու բարձրախոսները: Կարգադրիչները, տեսնելով, որ ուղեկցող ոստիկանները չեն կարողանում վնասազերծել ու կարգի բերել ամբաստանյալներին, որոնցից երկուսը ցուցաբերում էին ագրեսիվ վերաբերմունք ու փորձում էին առաջ գնալ դատավոր դեպի Դ. Պողոսսյանն ու Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Արթուր Մանուկյանը, վերջիկներիս անվտանգությունը ապահովելու նպատակով կարողանում են մեծ դժվարությամբ կարգազանց ամբաստանյալներին ձեռնաշղթաներ հագցնել, որից հետո դատավոր Գ. Պողոսյանը օրենքի տառին համապատասխան ստիպված որոշում է նրանց հեռացնել նիստերի դահլիճից, որից հետո տևական ժամանակ դատավորն ու դատախազը կարգադրիչների ու ուղեկցող ոստիկանների հետ չհեռացան դատարանի դահիճից: Դատարանի շենքում գտնվողներն ասում էին, «Եթե էդ ամբաստանյալները դատարանում են նման համբռգած պահում իրենց, պատկերացում ենք, թե ազատության մեջ ինչ կանեն մարդկանց: Դրանց նմաններին, եթե ցմահ էլ տան, հասարակությունը ոչինչ չի կորցնի, ավելի ապահով կլինենք: Լավ էր, որ դատավորը տիրապետում էր իրավիճակին ու մինչև վերջին պահը մնաց դատախազի հետ դահլիճում, կարգադրիչների և ուղեկցող ոստիկանների հետ: Իսկ կարգադրիչներն էլ, եթե օպերատիվ ու պրոֆեսիոնալ չգործեին, չի բացառվում, որ էդ՝ մինչև կոկորդները հաբռգած ամբաստանյալները կոտրեին նաև դահլիճի մնացած գույքն ու ապակիները»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video) Հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը Հայաստանցի ընտրողը հասկացել է, որ փաշինյանական ոճի «եվրոռեվերանսները» վտանգավոր են Հայաստանի համար Ավինյանը վարորդներին սպառնում է Թրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի Ադրբեջանի նախագահը Վրաստանում է Տղե՛րք, դուք երբ եք ուշքի գալու ու հասկանաք, որ ձեր զրո կետը վաղուց գլորվում է մինուս անվերջություն Սերգեյ Ավագյանը նշանակվել է Հետո եկան հայրենիքի քոքը կրծողները, ովքեր հողի համար պայքարը ստորադասեցին փողի «բազառին» Արցախում շարունակվում է մշակութային վանդալիզմը. թիրախnւմ Ստեփանակերտի մայր եկեղեցին է Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է. նա նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան. Սուրենյանց Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ վարորդը հոսպիտալացվել է «Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am