Սաակաշվիլին մտադիր է վերադառնալ Վրաստան
«Ռուսթավի» հեռուստաընկերության եթերում, Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին հայտարարել է,որ մտադիր է վերադառնալ Վրաստան և ներգրավվել քաղաքական գործընթացներում,սակայն չի նշել, թե երբ կվերադառնա: Սաակաշվիլին նշել է նաև, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը համալրվել է մի շարք նոր դեմքերով, ևս մի քանիսի հետ էլ ակտիվ խորհրդակցություններ են ընթանում: Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2016 թվականի հոկտեմբերի 8-ին:
