Վանում պայթյունի հետևանքով 6 թուրք զինծառայող է սպանվել
Ըստ Demokrathaber-ի՝ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Վան քաղաքի Չալդըրան շրջանում պայթյուն է որոտացել, ռումբը պայթեցվել է զինվորական մեքենայի անցնելու պահին:
Պայթյունին հաջորդած բախումների ընթացքում մահացել է վեց զինվոր, ևս երկուսը՝ վիրավորվել: Նշվում է, որ մահացածներից մեկը բարձրաստիճան զինվորական է:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնում էին 5 զոհի մասին:
«Մայիսի 24-ին՝ ժ. 17.00-ի սահմաններում Վան նահանգի Չալդըրան-Աղր ճանապարհին PKK-ի անջատողականներն այրել են 10 բեռնատար: Դեպքի վայր ժամանած զինվորականների զրահապատ մեքենան պայթեցվել է ահաբեկիչների կողմից»,- ասված է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարության մեջ:
Նշվում է, որ կատարվում են քուրդ զինյալներին հայտնաբերելու ու ոչնչացնելու գործողություններ:
>
