Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ առաջարկ Էրդողանին
Ըստ Demokrathaber-ի՝ Թուրքիայում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ առաջարկն ուղարկվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Անձեռնմխելիությունից կզրկվեն քաղաքական կուսակցությունների բոլոր այն պատգամավորները, որոնց նկատմամբ դատական մարմինների կողմից հետաքննություն է իրականացվել կամ իրականացվելու: Առաջարկին կտրականապես դեմ է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը:
Հիշեցնենք, որ առաջարկը պատկանում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: Մեջլիսում տեղի ունեցած քվեարկության արդյունքում առաջարկն անցել էր 376 կողմ, 140 դեմ, 5 ձեռնպահ, 10 անվավեր ձայներով:
