Երբ և ինչու են ձերբակալվել Գագիկ Բեգլարյանի թիկնապահները. Մանրամասներ

«ArmLur.am-ին հաջողվել է պարզել ծեծի գործի ողջ մանրամասները: Այսպիսով, պատմությունը սկսվել է մի առաքիչից, որը իր աշխատանքի բերումով գնացել է «Երևան մոլ»-ում գտնվող «Կարֆուր» սուպերմարկետ: Այստեղ իր ծառայությունն իրականացնող անվտանգության աշխատակիցը առաքիչից պահանջել է տրամադրել քարտը, որպեսզի հնարավորություն ունենա ներս մտնելու և ինչ որ բան առաքելու համար: Սակայն առաքիչը ասել է, որ իր առաքման քարտը մնացել է մեքենայի մեջ, որի փոխարեն առաջարկել է անվտանգության աշխատակցին տալ իր դրամապանակը, որտեղ եղել է անձը հաստատող փաստաթուղթ: Անվտանգության աշխատակիցը գրանցել է առաքիչի տվյալները և նրան ներս թողել: Օրեր հետո առաքիչը նկատել է, որ իր քարտային հաշվեհամարից գումարներ են պակասում: Հիշել է, թե երբ, ինչ հանգամանքներում է նա իր դրամապանակը, որտեղ եղել է բանկային քարտի կոդը, տվել «Կարֆուր»-ի աշխատակցին, ուստի որոշել է պարզել հանգամանքները: Զանգահարել է անվտանգության աշխատակցին, պայմանավորվել՝ հանդիպել: Առաքիչն իր եղբոր և մի ընկերոջ հետ գնացել է «Կարֆուրի» անվտանգության աշխատակցի հետ հանդիպման, որն էլ իր հերթին պայմանավորված վայր է հասել իր եղբոր և ընկերների՝ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի 4 թիկնապահների ուղեկցությամբ: ArmLur.am-ի տեղեկություններով` կողմերը զրուցելով հասել են ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարության ավտոտնակ, որտեղ «Կարֆուրի» անվտանգության աշխատակիցը և Բեգլարյանի թիկնապահները ծեծի են ենթարկել առաքիչին, նրա եղբորը և ընկերոջը: Ըստ ամենայնի՝ «Կարֆուրի» աշխատակիցը չի ընդունել իրենց հասցեագրված մեղադրանքը, թե ինքն է առաքիչի հաշվեհամարից գումարներ քաշել: ՀՀ Քննչական կոմիտեին մոտ կանգնած ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ մայիսի 16-ին այս գործով ձերբակալվել է 6 հոգի, որից 4-ը Բեգլարյանի թիկնապահներն են: Ու քանի որ Գագիկ Բեգլարյանն ուղղակի որևէ առնչություն չունի կատարվածում, ուստի իրավապահները քրեական գործ են հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով՝ դիտավորությամբ մարդու առողջությանը ծանր վնասվածք հասցնելը (անձի կամ նրա մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ): ՀՀ Քրեական օրենսգրքի այս հոդվածով նախատեսվում է 3-7 տարվա ազատազրկում: Տեղեկացնենք, որ գործով կան նաև կալանավորվածներ: Նշենք, որ ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ միջադեպի մասնակիցներից Ա. Կարախանայանը Գագիկ Բեգլարյանի թիկնապահներից մեկի մորաքրոջ տղան է»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video) Հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը Հայաստանցի ընտրողը հասկացել է, որ փաշինյանական ոճի «եվրոռեվերանսները» վտանգավոր են Հայաստանի համար Ավինյանը վարորդներին սպառնում է Թրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի Ադրբեջանի նախագահը Վրաստանում է Տղե՛րք, դուք երբ եք ուշքի գալու ու հասկանաք, որ ձեր զրո կետը վաղուց գլորվում է մինուս անվերջություն Սերգեյ Ավագյանը նշանակվել է Հետո եկան հայրենիքի քոքը կրծողները, ովքեր հողի համար պայքարը ստորադասեցին փողի «բազառին» Արցախում շարունակվում է մշակութային վանդալիզմը. թիրախnւմ Ստեփանակերտի մայր եկեղեցին է Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է. նա նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան. Սուրենյանց Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ վարորդը հոսպիտալացվել է «Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am