Աժ-ն արտահերթ նիստում այսօր հավանություն կտա
«Հրապարակ» թերթը գրում է. «Աժ-ն արտահերթ նիստում այսօր հավանություն կտա Ընտրական օրենսգրքին` 3-րդ ընթերցմամբ․ նիստը հրավիրված է բացառապես այդ նպատակով: Երրորդ ընթերցումն ուշացավ, որովհետև հնարավոր չեղավ այն 24-ժամյա ռեժիմով ընդունել` նախորդ հինգշաբթի, ինչի դեպքում, արտահերթի կարիք չէր լինի, և կտեղավորվեին մինչև հունիսի 1-ի ժամկետում։ Իսկ խմբագրական աշխատանքները կատարում են մի քանի գերատեսչություններ միաժամանակ` ԱԺ արձանագրային բաժին, արդարադատության նախարարություն, կառավարչության իրավաբանական, լեզվաբանական բաժիններ: 3-րդ ընթերցման ժամանակ որևէ ելույթ, քննարկում չի լինում, քվեարկությունն էլ կարող է տևել մի քանի րոպե, այդ պատճառով ևս 2 հարց է ներառվել օրակարգ՝ թվային հեռարձակումը 1 տարով հետաձգելու և ապրիլյան դեպքերի ժամանակ սահման մեկնած երկրապահների աշխատանքային իրավունքների հետ կապված»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
