Կանչել են, եկել ա

Երկարատև բացակայությունից հետո երեկ Հայաստան է ժամանել Արցախի հերոս, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Մինչ այդ նա գտնվում էր Մոսկվայում։«Սամվել Բաբայան. վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը, որը ձեւավորվեց ապրիլյան պատերազմի օրերին եւ պահանջեց Բաբայանի վերադարձը, երեկ վերադարձի առիթով հայտարարություն էր տարածել, որով հիշեցնում էր, որ Բաբայանի հրամանատարության շնորհիվ, ղարաբաղյան պատերազմի ժամանակ 6 ամսում հաջողվել է պարտիզանական-ֆիդայական ջոկատներից կանոնավոր բանակ ստեղծել:«Սամվել Բաբայանի փորձն ու հմտությունները անգնահատելի դեր կարող են ունենալ նաև այսօր»,- տարածած հայտարարությամբ նշում է Բաբայանին աջակցող քաղաքացիական նախաձեռնությունը: Բաբայանը, հիշեցնենք,աղմկահարույց պատմությունների մեջ հայտնվելուց բացի նաեւ հսկայական պարտքեր էր կուտակել, ինչի պատճառով էլ ըստ լուրերի լքել էր Հայաստանը դեռեւս 90-ականներին։ «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը վստահ է, որ Բաբայանը Հայաստան է վերադարձել ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում, թե ում հետ է եղել այդ պայմանավորվածությունը եւ ինչ առաքելությամ, Կարապետյանը չի մանրամասնում.«Կանչել են, եկել ա, հենց այնպես չէր գա։ Ես մտածում եմ, որ Վարդան Օսկանյանի կուսակցության հետ է կապված» ասաց Կարապետյանը, բայց չմանրամասնեց այդ կապը.«Սա ինձ թվում է ավելի շատ կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ, հիմա շատերն են համարում, որ Ռոբերտ Քոչարյանն ավելի լավ նախագահ էր, քան Սերժ Սարգսյանը, այսքանը, ավելին չեմ ասում»։ Նկատենք, որ հայկական լրատվամիջոներում արդեն իսկ վերլուծություններ կան այն մասին, որ կարող է կրկնվել 1998-ի պատմությունը։ Ինչպես հայտնի է Վիեննայի հանդիպման ժամանակ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի կողմերը հանդիպեն եւ չի բացառվում , որ համաձայնագիր ստորագրվի։ Եթե անխուսափելի լինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ անցանկալի կամ ստիպողական պայմանավորվածություններ, ապա դրանք կարող են չեղարկվել, ինչպես եղավ 1998թ., երբ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «հայտնի ուժերի» ճնշմամբ հրաժարական տվեց։ Սամվել Բաբայանը հնարավոր է հենց այդ նպատակով է Հայաստան կանչվել, հնարավոր է նաև, որ Բաբայանի վերադարձը կապված լինի միայն բանակին օգնելու հանգամանքով: Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի անունը ակտիվորեն դեռ 2013թ, երբ նամակ էր փոխանցել ՀՀ նախագահին: Բաբայանը նամակում, վերլուծելով Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ներուժն ու անցկացվող զորավարժությունները, եկել էր այն եզրահանգման, որ հայկական կողմի զորավարժությունների մարտավարությունը զգալի զիջում է հակառակորդին և գտնվում է 20-րդ դարի մակարդակի վրա: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ռազմական տեխնիկան, զենքն ու ժամանակակից մարտի վարման տակտիկան զգալիորեն բարձրացնում են նրա հարձակողական հնարավորությունները, և հակառակորդի համար դժվարություն չի ներկայացնի 10 օրվա ընթացքում հաջող կայծակնային ռազմարշավ իրականացնել ընդդեմ ԼՂՀ Պաշտպանության բանակի: Անի Սահակյան

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video) Հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը Հայաստանցի ընտրողը հասկացել է, որ փաշինյանական ոճի «եվրոռեվերանսները» վտանգավոր են Հայաստանի համար Ավինյանը վարորդներին սպառնում է Թրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի Ադրբեջանի նախագահը Վրաստանում է Տղե՛րք, դուք երբ եք ուշքի գալու ու հասկանաք, որ ձեր զրո կետը վաղուց գլորվում է մինուս անվերջություն Սերգեյ Ավագյանը նշանակվել է Հետո եկան հայրենիքի քոքը կրծողները, ովքեր հողի համար պայքարը ստորադասեցին փողի «բազառին» Արցախում շարունակվում է մշակութային վանդալիզմը. թիրախnւմ Ստեփանակերտի մայր եկեղեցին է Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է. նա նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան. Սուրենյանց Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ վարորդը հոսպիտալացվել է «Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am