Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով վկան մահացել է
Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով վկան մահացել է: «Փաստինֆո»–ի փոխանցմամբ՝ Վերջինս, ոչ ավել ոչ պակաս, օրեր առաջ մայրաքաղաքում իր իսկ կողմից կատարված ավազակային հարձակման ժամանակ է մահացել: Պարզվում է, որ այս գործով մահացած վկա Հրաչյա Ֆալանջյանը նույն անձն է, ով մայիսի 13-ին Շենգավիթ վարչական շրջանի Դոդոխյան փողոցի 24-րդ տան վրա մեկ այլ անձի հետ ավազակային հարձակում էին կատարել, վերջիններս ատրճանակի ու դանակի սպառնալիքներով հարձակվել էին այդ պահին տանը գտնվող 5 անձանց վրա և փորձել գումար հափշտակել։ Սակայն տան բնակիչները դիմադրություն էին ցույց տվել և վնասազերծել տուն մուտք գործած անձանց, որոնցից մեկը՝ Ֆալանջյանը ոստիկանության աշխատակից էր և մեր տեղեկություններով գտնվում էր կադրերի ռեզերվում: Այս դեպքով ավազակային հարձակում կատարած մյուս անձը, ինչպես նաև ընտանիքի անդամներից 3-ը դեպքից հետո ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ կողմերին տեղեկացրեց, որ դատակոչված և ծանուցված 7 վկաներից ոչ մեկը չի ներկայացել դատարան, սակայն գրություն էր ստացվել, որ նրանցից երկուսը գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, մեկը հիվանդ է, մյուսը մահացած վկա Ֆալանջյանն էր: Վկաների դատարան չներկայանալու վերաբերյալ նիստը նախագահող դատավորը նաև տեղեկացրեց, որ մինչև նիստի օրը նրանք հեռախոսակապով հասանելի են լինում, իսկ նիստի օրը դառնում են անհասանելի: Նշենք, որ նախորդ նիստին ծանուցված վկաները կրկին չէին ներկայացել: Մեղադրող դատախազները միջնորդեցին դատարան չներկայացող վկաների նկատմամբ բերման որոշում կայացնել, սակայն պաշտպանական կողմը՝ փաստաբան Լուսինե Սահակյանը գտավ, որ աընդունելի է այս փուլում նրանց բերման ենթարկել: Նա կարծիք հայտնեց, որ կարելի է ծանուցել այլ վկաների և միայն վկաների հարցաքննության ավարտին բերման որոշում կայացնել այն վկաների նկատմամբ, ովքեր չեն ներկայանում: Այսպիսով, դատարանը որոշեց ծանուցված 7 վկաներից 3-ի նկատմամբ բերման ենթարկելու որոշում կայացնել, իսկ մյուսներին կրկին ծանուցել, կծանուցվեն նաև ևս 5 վկա: Այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց մայիսի 31-ին: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
