Պայթյուն Վանում.4 թուրք զինծառայող է զոհվել
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով թուրքական ուժային կառույցի տվյալները, Թուրքիայում պայթյուն է որոտացել այն ժամանակ,երբ զինծառայողները հերթապահություն էին անցկացնում հարավարևմտյան Վան նահանգի ճանապարհներից մեկում:Պայթյունի հետևանքով 4 զինծառայող է զոհվել, ևս 4-ը վիրավորվել են: Պայթել է ճամփեզրին տեղադրված ռումբը: Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք դեռ չի ստանձնել: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Անկարան հարձակում իրականացնելու համար արդեն մեղադրել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալներին:
