Էրդողանը հրաժարվել է միգրացիոն համաձայնության քայլեր կատարելուց
Reuters-ի փոխանցմամբ,Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է,որ մինչև վիզային ռեժիմի չեղյալ հայտարարելը Թուրքիան Եվրամիության հետ միգրացիոն քաղաքականության իրագործման համար հետագա քայլեր չի ձեռնարկի: Նա նաև նշել է, որ Թուրքիան մինչև այժմ չի ստացել միգրացիոն գործարքի շրջանակներում խոստացած միջոցները: Այդ հայտարարությունը Թուրքիայի նախագահը արել է Ստամբուլում` ելույթ ունենալով ՄԱԿ-ի հումանիտար գագաթնաժողովում:
