«Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ չունի». ՏԿՆ
Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության և ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության համաձայն՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում 2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում տեղի է ունեցել միջադեպ, որի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ չունի, և նշված միջադեպի հետ որևէ առնչություն չունի։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն Հիշեցնեն, որ Armtimes.com-ը երեկ գրել էր, որ նախօրեի գիշերը ձերբակալվել են ՀՀ տրանստպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից 168.am-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Դատախազությունից հայտնեցին, որ քրեական գործի շրջանակներում կան ձերբակալված և կալանավորված անձինք: Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
