Ուկրաինայի ԱԳՆ-ն զայրացել է Մեդվեդևի վրա
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը օրերս այցելել էր Ղրիմ, որտեղ տարածաշրջանի բնակիչները բողոքել էին ցածր թոշակից: Այս այցից հետո Ուկրաինայի արտգործնախարարությունը բողոքել է Դմիտրի Մեդվեդևի՝ Ղրիմ այցելելու դեմ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Ինչպես նշվում է՝ Մեդվեդևի այցը Ղրիմի տարածք «ռուսական իշխանությունների կողմից Ուկրաինայի պետական ինքնիշխանությունն արհամարհել» է նշանակում: ՌԴ-ի կողմից խախտումների մասին փաստում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, նորմերի սկզբունքներն ու միջազգային իրավունքի նորմը:
