Եվրոպացիները չեն հավատում Թուրքիայի՝ ԵՄ մտնելու հեռանկարին
«РИА Новости»-ի հաղորդմամբ՝ Եվրոպացիները չեն հավատում Թուրքիայի՝ ԵՄ մտնելու հեռանկարին:Ֆրանսիական հետաքննական «Ifop» և բրիտանական «Populus» ընկերությունները հարցումներ են անցկացրել, ըստ որի գերմանացիների 58, ֆրանսիացիների՝ 55 և բրիտանացիների՝ 33 տոկոսը կարծում է, որ դա տեղի կունենա կա՛մ 10 տարի հետո, կա՛մ երբեք: Հարցման արդյունքների համաձայն ֆրանսիացիների 17, գերմանացիների՝ 27, և բրիտանացիների՝ 38 տոկոսն է վստահ, որ Թուրքիան ԵՄ-ի կազմ կմտնի մոտակա 10 տարվա ընթացքում:
