Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկել են համատեղ ծրագրերը
Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար Ռամին Գուլուզադեն Դուշանբեում կայացած Կապի տարածաշրջանային միության նիստում հանդիպել է Ռուսաստանի կապի և հեռահաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովի հետ, հայտնում է Trend-ը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաձայնագրի նախագիծը, կարծիքներ են փոխանակել փոստային կապի և ՏՏ ոլորտների, տեղեկատվական անվտանգության վերաբերյալ: Նշվել է, որ հանդիպումը հավելյալ խթան կտա երկու երկրների նախարարությունների միջև համագործակցությանը:
