Թուրքիայի նորընտիր վարչապետի ելույթը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահ, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ելույթ է ունեցել ԱԶԿ խորհրդարանական խմբակցության առջև: «Տարածաշրջանի վերապրած աղետները ուժեղացնում են Թուրքիայի կարևորությունն ու դիրքը: Մենք գիտակցում ենք դա: Եվ ինչպե՞ս ենք մենք վարվում նման իրավիճակում: Մեր գործողությունները շատ պարզ են. մենք կմեծացնենք բարեկամների և կնվազեցնենք թշնամիների թիվը»,- ասել է Թուրքիայի վարչապետը: Յըլդըրըմը խոստացել է, որ շարունակվելու է «զուգահեռ կառույցի» (գյուլենական շարժման) դեմ պայքարը՝ ընդգծելով, որ «կա մեկ պետություն, մեկ հայրենիք, մեկ դրոշ, մեկ ազգ»:
