Հարգելի պարոն Նախարար,
Սույն թվականի մայիսի 23-ին Դուք հայտնեցիք հանրությանը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Թալիշ գյուղը անվտանգ է: Սակայն, դրանից մեկ օր առաջ, ԼՂՀ Վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Ազատություն» ռադիոկայանին իր տված հարցազրույցում հայտնեց, որ Արցախի իշխանություններն առայժմ նպատակահարմար չեն գտնում քաղաքացիական բնակչության վերադարձը այդ բնակավայր, և միջոցներ են ձեռնարկել թալիշցիներին այլ բնակավայրերում բնակեցնելու համար: Տեղում իրավիճակը գնահատելու համար, պաշտոնական անձանց հայտարարությունների միջև առկա հակասության պատճառը բացահայտելու նպատակով, քաղաքացիական դիտորդական խումբը՝ լրագրողների հետ, մայիսի 26-ին մեկնելու է Թալիշ:
Խնդրում ենք Ձեր աջակցությունը՝ Թալիշի հատվածի առաջնագծում ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորական հրամանատարների հետ հանդիպումներ կազմակերպելու հարցում:Դիտորդական խմբի անդամներ՝Անդրիաս Ղուկասյան
Արամ Թարվերդյան
Դավիթ Հովհաննիսյան
Մուշեղ Դանիելյան
