Ադրբեջանի պետական ընկերությունների պարտքը ԿԲ-ին գերազանցում է կես միլիարդ մանաթը

Ադրբեջանի հաշվիչ պալատի հետազոտությունների համաձայն` պետական երաշխավորությամբ Կենտրոնական բանկից վարկ վերցրած մեծ թվով պետական ընկերություններ չեն կարողանում վերադարձնել մայր վարկերն ու տոկոսները, իսկ ԿԲ-ին նրանց ունեցած պարտքն արդեն գերազանցում է 500 մլն մանաթը: Վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, ասվում է Հաշվիչ պալատի «Ադրբեջանի  2015 թվականի պետբյուջեի կատարողականի մասին» զեկույցում: Պարզվել է, որ Ադրբեջանի ԿԲ-ի կողմից տրված նպատակային վարկերի մասով ներքին պետական պարտք համարվող նպատակային վարկերի` հաշվարկային տարում մնացորդը կազմում է 3 մլրդ 769,78 մլն մանաթ, որի 376,46 մլն մանաթ մասը ժամկետանց հիմնական պարտքային պարտավորություններն են, 122,85 մլն մանաթ մասը` ժամկետանց պարտքերի տոկոսային պարտավորությունները: Ադրբեջանի ԿԲ-ի հիմնական պարտատերերն են «Ազերալյումինիում» (76 մլն մանաթ), «Ազերէներժի» (29,9 մլն մանաթ), «Ադրբեջանի օդային ուղիներ» (104,15 մլն մանաթ) պետական ընկերությունները: «Հաշվիչ պալատի հետազոտությունները ցույց են տվել, որ ԿԲ-ին պարտք պետական ձեռնարկությունների ֆինանսական վիճակը գնալով ծանրանում է, եւ ԿԲ-ին պարտքերը ժամանակին վերադարձնելու հնարավորությունը խիստ նվազում է, ինչն իր հերթին մեծացնում է պետական երաշխիքով վարկերի` պետբյուջեի հաշվին վերադարձնելու ռիսկը», -գրում է թերթը: «Թուրան» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի Վիճպետկոմին, հաղորդել է, որ 2016 թվականի առաջին 4 ամիսներին ՀՆԱ-ի արտադրությունն Ադրբեջանում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 4,5 տոկոսով նվազել է: Ադրբեջանական Վիճպետկոմի տվյալներով` ընթացիկ տարվա 4 ամսում Ադրբեջանի ՀՆԱ-ի 61,5 տոկոսն ընկել է ոչ նավթային հատվածի վրա: Միաշամանակ շինարարության եւ տրանսպորտի ոլորտում ակտիվության անկման պատճառով ոչ նավթային հատվածում ՀՆԱ-ն ընդհանուր առմամբ նվազել է 6,8 տոկոսով: Ադրբեջանում վերջին 4 ամսում բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի արտադրությունը կազմել է 1756,7 մանաթ, ինչը 5,6 տոկոսով փոքր է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Դոլարային արտահայտությամբ դա հավասար է 1122,6 դոլարի: Ադրբեջանի կառավարության կանխատեսումներով` 2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն կնվազի 3 տոկոսով: Fins.az լրատվական կայքը` հղում կատարելով Ադրբեջանի կենտրոնական բանկի դրամական քաղաքականության վերլուծությանը, հայտնել է, որ այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանում 34,2 տոկոսով պակաս կապիտալ ներդրումներ են կատարվել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Report.az լրատվական կայքը` հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային ծառայությանը, հայտնել էր, որ 2016 թվականի հունվար-ապրիլին Ադրբեջանի արտաքին առեւտրային շրջանառության ծավալը 34,3 տոկոսով կրճատվել է` անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Ադրբեջանի Վիճպետկոմն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանից նավթամթերքի արտահանման ծավալը 2016 թվականի առաջին եռամսյակում, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կրճատվել է 29 տոկոսով, ինչը դրամական արտահայտությամբ կազմում է 57,3 տոկոս: Moody`s միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի բանկային հատվածում պրոբլեմային վարկերի տեսակարար կշիռը գնահատել է 20 տոկոս մակարդակի: Marja.az կայքը հայտնում է, որ Ադրբեջանում բանկերին պարտք 2,6 մլն քաղաքացիների մեկ հինգերորդից ավելին ի վիճակի չեն վերադարձնել վերցրած վարկերը: Fins.az լրատվական կայքը, հղում կատարելով Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) զեկույցին, հայտնում է, որ 2016 թվականին Ադրբեջանում նավթի արտադրանքի միջին ծավալը օրական 20 հազար բարելով պակասելու է: OPEC-ի կանխատեսումներով` Ադրբեջանում միջին տարեկան կտրվածքով նավթի օրական արտադրանքի ծավալը կընկնի մինչեւ 820 հազար բարելի: Նավթի համաշխարհային գներն անցյալ տարվանից մոտ երկու անգամից ավելի ընկնելու, արդյունահանման ծավալների նվազելու հետեւանքով գլխավորապես էներգակիրների արտահանումից կախված Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է խորը ճգնաժամում:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, դու երազելու ես, որ քեզ մատով կպնեն, բայց գիտե՞ս՝ քեզ հետ ինչ է լինելու․ Արշակ Կարապետյան (video) Փաշինյանը սարսափում է այս թվերից․ ջախջախվել է ու կորցրել իր ձայների 50%-ը․ Երվանդ Բոզոյան (video) Հայաստանի դերը՝ որպես կապող օղակ Արևելք-Արևմուտք հարաբերություններում Այն, ինչ իրականացվում է դպրոցահասակ եղբայրների նկատմամբ, պարզապես անձնական վրեժի դրսևորում է․ Գառնիկ Դանիելյան Նիկոլն ամեն ինչ անում է, որ «սպանի» հայ երիտասարդներին․ Աննա Մկրտչյան (video) Փաշինյանի հետ միջադեպի մասնակից Դավիթի կալանքի միջնորդությունը մակագրվել է Մնացական Մարտիրոսյանին Հայտնի է՝ ինչ են քննարկելու Իսրայելը կոչնչացնի Լիբանանի սահմանային գյուղերը Գազայի օրինակով բուֆերային գոտի ստեղծելու համար. Կաց Դատապարտելի է այն, ինչ կատարվում է այս պահին Մինասյան եղբայրների նկատմամբ․ պատգամավոր Խեղվում է գերազանց առաջադիմությամբ երկու երեխաների ճակատագիրը Դաժան սպանություն Թուրքիայում. կա 4 զոհ Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել Իրանի դեմ ագրեսիան Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է. Խալիլ Շիրղոլամին այցելել է սահմանային անցակետ Եկեղեցում միջադեպից հետո երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը բազմաթիվ հարցեր է առաջացնում Նիկո՛լ, դու չգիտե՞ս՝ Վարդան Ղուկասյանն ինչ է արել․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչու են Արայիկ Հարությունյանին խաբում ԿԳՄՍ և էկոնոմիկայի նախարարները. Երկիր Փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ. Գեղամ Մանուկյան Թրամփն Իրանի հարցով ծանր վիճակում է․ որոշումը կկայացվի մինչև ապրիլի 5-ը․ Երվանդ Բոզոյան (video) Դավիթ Մինասյանին կալանքի միջնորդություն է ներկայացվել․ նրան տեղափոխել են դատարան Նիկո՛լ, գիտես չենք հասկանու՞մ՝ թոշակներն ինչու բարձրացրիր․ թոշակառուներ (video) Քիչ ծխի ու արցախցիների համար նախատեսված ուտելիքները քիչ կեր. Տեր Զարեհը խայտառակեց Արման Սարոյանին (video) Միքայել Մինասյանն ունի մեղադրյալի կարգավիճակ 18 տարեկան Միքայելն ազատ արձակվեց. կիրառվել է բացակայելու արգելք Գևորգ Գևորգյանն ազատ արձակվեց ՔԿ-ից Եղբայրներից Միքայելն ազատ արձակվեց․ ինչ ասաց փաստաբանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am