Խրիստենկոն՝ ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահ
«КазТАГ» գործակալությունը հայտնում է,որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ Վիկտոր Խրիստենկոն ԵԱՏՄ-ի Գործարար խորհրդի նախագահ է ընտրվել: «Այսօր կայացել է ԵԱՏՄ-ի Գործարար խորհրդի գործադիր մարմնի երկրորդ նիստը, որոշում է կայացվել ներդնել գործարար խորհրդի նախագահի պաշտոն: Այդ պաշտոնին ընտրվել է Վիկտոր Բորիսովիչ Խրիստենկոն: Խրիստենկոն, ով մինչև 2016 թվականի փետրվարը զբաղեցնում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահի պաշտոնը, ընտրվել է 4 տարի ժամկետով»,- հայտարարել է Ղազախստանի ձեռնարկատերերի ազգային պալատի խորհրդի նախագահ Աբլայ Միրզախմետովը:
