Եվրամիությունը հետաքրքրված է Ուզբեկստանի նավթով ու գազով
Независимая Газета-ն գրում է,որ Եվրամիությունը հետաքրքրված է Ուզբեկստանի էներգետիկ պոտենցիալով: Տաշքենդը ԵՄ-ի հետ համատեղ նախագծերին մասնակցելու առաջարկ է ստացել և կողմերի համաձայնության ձեռքբերման դեպքում դրանք կարող է ֆինանսավորել Եվրոպական ներդրումային բանկը: Այդ մասին Տաշքենդում «Ուզբեկստանի նավթն ու գազը- 2016» համաժողովի ժամանակ հայտնել է էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը:Փորձագետները կարծում են, որ ԵՄ-ն ձգտում է պահպանել իր աշխարհաքաղաքական դիրքերը Կենտրոնական Ասիայում: «Եվրամիության ֆինանսական հնարավորությունները կարող են անհրաժեշտ ֆինանսավորում ապահովել կայուն էներգետիկ քաղաքականության ոլորտում կոնկրետ նախագծերի համար: ԵՄ-ն ունի միջոցներ, որոնք «կարող են ապահովել այդքան անհրաժեշտ ֆինանսավորումը կայուն էներգետիկ քաղաքականության իրականացմանն ուղղված կոնկրետ նախագծեր իրականացնելու համար»,- հայտարարել է Մարոշ Շեֆչովիչը:
