IQ-ն ո՞րն է
2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց.«Կոռուպցիայի դեմ սրբազան պատերազմի շրջանակներում արտաբյուջեները բյուջե մտցնելու պատգամավորների նախաձեռնությանը ինչո՞ւ է բացասական եզրակացություն տվել:Ինչո՞ւ պետք է ունենանք բյուջե և դաբլ-բյուջե»: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց.«Կառավարությունն է տվել բացասական եզրակացություն: Ես ընդամենը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն եմ»: Նա խորհուրդ տվեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այդ հարցն ուղղել կառավարությանը: Հարվարդում սովորած երիտասարդը ՊՈԱԿ-ներում ու ԾԻԳ-երում չի անցնում մրցույթում, այլ հաղթում է ցածր IQ ունեցողը, որի IQ-ն բավարարում է լուծվող սուրճը սովորական սուրճից տարբերելուն,նշեց Զոհրաբյանը: «IQ-ն ո՞րն է»,- հարցրեց Դ.Հարությունյանը:
