Հռոմի պապը հանդիպել է մուսուլմանների հոգևոր առաջնորդներից մեկի հետ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում հանդիպել է իսլամական Ալ-ազհար համալսարանի գերագույն իմամ, Եգիպտոսի գերագույն հոգևոր անձ շեյխ Ահմեդ աթ-Թայիբի հետ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Հանդիպումը տևել է մոտ 30 րոպե, Ֆրանցիսկոսը և Ահմեդ աթ-Թայիբը խորհրդանշական համբույրներ և գրկախառնություններ են փոխանակել: «Մեր հանդիպումն ուղերձ է»,- ասել է Հռոմի պապը:
